Hyundai-ն մխրճվել է բեռնատարի տակ. կա 2 զոհ, 3 վիրավոր. (Լուսանկար, Տեսանյութ)

Ռուսաստանի Պսկով քաղաքի մոտ տեղի ունեցած ավտոպատահարի արդյունքում զոհվել է 2 հոգի:

Ողբերգությունը տեղի է ունեցել Պսկով-Սանկտ-Պետերբուրգ ավտոմայրուղում:

Նախնական տեղեկություններով, Hyundai ավտոմեքենայի վարորդը շրջանցելու համար դուրս է եկել հանդիպակած գոտի, որտեղ էլ բախվել է DAF ծանրաքարշ բեռնատարին:

Բախման արդյունքում մեքենայի վարորդը և նրա կողքին նստած կինը տեղում մահացել են: Մեքենայում նաև երեք երեխա է եղել, որոնց տեղափոխել են հիվանդանոց: Նրանցից 8-ամյա աղջիկը գտնվում է ծանր վիճակում: Բեռնատարի վարորդը չի տուժել:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*