Ցավալի լուր. աշտարակի քաղաքապետարանի  2 աշխատակցի մասնակցությամբ վրայերթ, վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել․shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, մեկին էլ օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ քննչական վարչության պետ Ս. Սիմոնյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և ՀԿԳ ավագ քննիչ Կ. Կարապետյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վիրավորի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզելու և վրաերթ կատարած ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել նաև Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը Աշտարակի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակիցներ էին, ովքեր նշված հատվածում կատարում էին մաքրման աշխատանքներ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*