տղամարդիկ սպանել են հղի կնոջը և այրել նրա բնակարանը

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում ձերբակալվել են հղի կնոջ սպանության և նրա բնակարանի հրդեհման համար կասկածվող երկու տղամարդիկ, գրում է РИА Новости-ն:

Շաբաթ Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները Նիժնի Նովգորոդի Արխանգելսկայա փողոցում գտնվող բնակարանի հրդեհը մարելուց հետո կնոջ դի են հայտնաբերել՝ բռնության հետքերով: Հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով՝ սպանություն:

Հանցագործների «տաք» հետքերով Քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել և ձերբակալել են սպանության համար կասկածվող երկու տղամարդու՝ սպանվածի 19-ամյա և 27-ամյա ծանոթներին:

Քննչական մարմինների վարկածով՝ նոյեմբերի 2-ի առավոտյան ոչ սթափ վիճակում գտնվող կասկածյալները եղել են սպանվածի տանը: Կնոջ հետ վիճելով՝ տղամարդիկ նրան դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել, ինչից հետո խլել են նրա զարդերը, հրդեհել բնակարանը և փախել: Ընդ որում՝ երկու տղամարդիկ էլ իմացել են կնոջ՝ հղի լինելու մասին:

Քննիչների կողմից քրեական գործը փոխարինվել է ավելի խիստ հոդվածով՝ սպանություն մարդկանց խմբի կողմից՝ եսասիրական դրդապատճառներով:

Նոյեմբերի 4-ին երկու տղամարդիկ կալանքի տակ են առնվել: Քրեական գործի քննությունը շարունակվում է:

 

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*