Ստորագրահավաք Սևանում՝ ի աջակցություն Ռ. Քոչարյանի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների նախաձեռնած «Հաղթանակ» շարժման ներկայացուցիչներն այսօր՝ նոյեմբերի 3-ին, ստորագրահավաք են անցկացնում Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի։

 

Շարժման կարգախոսն է «Միացումը»։ Շարժման մասնակիցները շեշտում են, որ ՀՀ-ն այսօր կանգնած է շատ լուրջ մարտահրավերների առաջ, ուստի իրենք շրջում են մարզերով և կոչ անում միանալ իրենց այդ խնդիրների լուծման համար։

 

Շարժումը ստորագրահավաքի գործընթացը սկսել է հոկտեմբերի 26-ին՝ Հաղթանակի զբոսայգուց։ Նախաձեռնության անդամներն արդեն եղել են Չարենցավան և Աբովյան քաղաքներում։

Այսօր նրանք Գեղարքունիքի մարզում էին․ Գավառում հավաքի ավարտից հետո շարժման մասնակիցները ուղղվեցին դեպի Սևան։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*