«Ուրեմն ես այդքան ապաշնորհ ու անխելք դավադի՞ր եմ». Փաշինյան

Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կարճ ժամանակ առաջ տարածված այն թեզին, թե Դուշանբեում վերելակի մեջ ինքն Ալիևի հետ գաղտնի դավադրություն է ծրագրել: Ըստ ասեկոսեների՝ դրան ականատես է եղել անվտանգության պատասխանատու Գրիգորի Հայրապետովը, դրա համար էլ վարչապետը նրան առաջարկել է իր դիմումի համաձայն դուրս գալ աշխատանքից:

Նա մասնավորապես ասաց. «Ուրեմն ես այնքան ապաշնորհ ու անխելք դավադիր եմ, որ դա անում եմ Ալիևի հետ առաջին իսկ հանդիպման ընթացքում մի մարդու կողքին, ով 10 տարի եղել է Ռոբերտ Քոչարյանի, ևս 10 տարի՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը: Կամ լավ, եթե դա իրոք այդպես է, ապա ես նրան ոչ թե պետք է ազատեի, այլ ընդհակառակը՝ պահեի կողքիս, որ կարողանայի նրա վրա ազդեցություն ունենալ:

Սա ասում եմ, որ հասկանաք, թե որոշ ուժեր ինչ մակարդակի հակաքարոզչություն են տանում՝ դրա վրա ծախսելով միլիոններ»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*