Նոր որոշում  Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքով աշխատելու  վերաբերյալ

Սիրելի՛ քաղաքացիներ, Քիչ առաջ պաշտոնական գրությամբ դիմել եմ ՌԴ ներքին գործերի նախարար Վ․ Կոլոկոլցևին և աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Մ․ Տոպիլինին՝ բարձրացնելով Ռուսաստանի Դաշնությունում բնակվող և աշխատող մեր համաքաղաքացիների վարորդական իրավունքների խնդիրը։

Հարցը, ինչպես շատերդ քաջատեղյակ եք, վերաբերում է Ռուսաստանի Պետական դումայի կողմից ընդունված օրենքին, ըստ որի՝ հայկական վարորդական իրավունքով այլևս հնարավոր չէ աշխատել ծառայությունների մատուցման ոլորտում (տաքսի, առաքում և այլն)։

Մեր կողմից հիմնավորապես ապացուցվել է, որ նշյալ օրենքը հակասում է ԵԱՏՄ համաձայնագրի մի շարք դրույթներին։ Ընդ որում, համաձայն Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 15-րդ հոդվածի 4-րդ մասի՝ նման հակասության դեպքում պետք է կիրառվի միջազգային պայմանագիրը, այլ ոչ թե օրենքը։

Կարդացեք նաև 9 բալանոց տուգանքի համակարգի միավորները երկու անգամ սպառելուց հետո վարորդը կզրկվի երթևեկության իրավունքից Վարորդական իրավունքի մասին Պետդումայի որոշումը կոպիտ էր. Կոնստանտին Զատուլին Արմեն Եղիազարյան. Պետք է ամեն ինչ անենք, որ ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքների հարցը լուծում ստանա. «Ժամանակ» Ըստ այդմ՝ իրավասու նախարարներին խնդրել եմ պաշտպանել մեր քաղաքացիների իրավունքները Ռուսաստանի Դաշնությունում՝ կիրառելով ոչ թե օրենքը, այլ կիրառման ենթակա պայմանագրի դրույթները։ Սպասենք արդյունքների ․․․

 

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*