Կասկադյորական վթար Երեւանում. Mercedes-ը տապալել է էլեկտրասյունը, և հայտնվել ծառերի վրա. կա վիրավոր

Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 4-ին,կասկադյորական ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել.

ժամը 01:30-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 38-ամյա Վահե Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի 91 VM 777 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում,

թիվ 29 էլեկտրասյան դիմաց՝ «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրի հարեւանությամբ, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել էլեկտրասյանն ու առաջ ընթանալով՝ բախվել քարերին եւ կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի վրա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Նյութի աղբյուրը` http://yn.am/?index&p=99514&l=am

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*