Կառուցապատողը ինչու է արհամարհում  Երեւանի քաղաքապետարանին

2019 թվականի փետրվարից Մեդիամաքսը հետեւում է Երեւանի կենտրոնում՝ Մայիսյան փողոց 52/1 հասցեում, իրականացվող շինարարության խնդրին եւ ստիպված է արձանագրել, որ կառուցապատող «ՃԱՊ» ՍՊ ընկերությունը փաստացի արհամարհում է Երեւանի քաղաքապետարանի կայացրած որոշումները:
Հակիրճ հիշեցնենք նախապատմությունը:

A press tour is organized at the newly opened “Elite Plaza” Business Center

«ՃԱՊ» ՍՊ ընկերությունը Երեւանի քաղաքապետարանից շինարարության թույլտվություն ընկերությունը ստացել էր 2017 թվականի հոկտեմբերի 17։ 2018 թվականի սեպտեմբերի 28-ին շինարարությունը կասեցնելու պահանջով քաղաքացի Նինա Զաքոյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ սեփական գույքի հարող հատվածի շինարարության թույլտվությունը վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջով։

Առաջին ատյանի դատարանը 2018-ի հոկտեմբերի 5-ին հայցադիմումը մերժել էր, ինչից հետո գործն ուղարկվել էր Վարչական վերաքննիչ դատարան, որն էլ 2019-ի հունվարի 18-ին գործն ընդունել էր վարույթ՝ բավարարելով դիմումը։ Դատարանը, մասնավորապես, որոշել էր, որ «վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը»։

Օրենքով սահմանված կարգով շինարարությունը պետք է կասեցվեր մինչեւ դատարանի կողմից վերջնական որոշման կայացումը: Չնայած դրան, «ՃԱՊ» ընկերությունը շարունակել էր շինաշխատանքները:

Փետրվարի 12-ին Մեդիամաքսը դիմել էր Երեւանի քաղաքապետարան՝ պարզելու համար, թե ի՞նչ իրավական հիմքերով է շարունակվում աշխատանքները։ Փետրվարի 15-ին ստացել էին քաղաքապետարանի պատասխանը, որտեղ ասվում էր, թե «ՃԱՊ» ՍՊԸ-ի տնօրեն Ժ. Ասոյանը նախազգուշացվել է իրավական հետեւանքների մասին, իսկ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից կսահմանվի հսկողություն Մայիսյան փողոցի 52/1 հասցեում շինարարական աշխատանքների կասեցման ուղղությամբ:

Սակայն, շինարարական աշխատանքները դարձյալ շարունակվել են, ինչի մասին տեղեկացրել էինք հոկտեմբերի 25-ին հրապարակված Երեւանի կենտրոնում ապօրինի շինարարությունը շարունակվում է նյութում։ Հոկտեմբերի 29-ին Երեւանի քաղաքապետարանը դարձյալ արձագանքել էր Մեդիամաքսի հրապարակմանը: Քաղաքապետարանից, մասնավորապես, տեղեկացրել էին, որ «ՃԱՊ» ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ կազմվել է արձանագրություն եւ վերջինս նախազգուշացվել է՝ կասեցնել հիշյալ հասցեի շինարարական աշխատանքները՝ մինչեւ գործն ըստ էության լուծող դատական ակտի ընդունումը եւ դրա օրինական ուժի մեջ մտնելը։

Թվում էր, թե այս անգամ աշխատանքներն իսկապես կդադարեցվեն: Սակայն մեր թղթակիցները տեսագրել են, թե ինչպես են Մայիսյան փողոցի 52/1 հասցեում աշխատանքները շարունակվել հոկտեմբերի 30-ին եւ 31-ին, ինչպես նաեւ նոյեմբերի 1-ին, 4-ին: Մասնավորապես, իրականացվել են կառուցվող շենքի կոյուղու համակարգի միացման աշխատանքներ:

Ստիպված ենք հերթական հարցումը ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ խնդրելով հստակ պատասխանել հետեւյալ հարցերին.

— Ինչո՞ւ է քաղաքապետարանը անտեսում իր կողմից կազմված որոշումների արհամարհումը «ՃԱՊ» ՍՊ ընկերության կողմից:

— Ո՞րն է պատճառը, որ քաղաքապետարանը տարածքում ս.թ. փետրվարից ի վեր չի սահմանել պատշաճ հսկողություն։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*