Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Փրկարար ծառայության ղեկավարը

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն անձամբ է խնդրել վարչապետին, որպեսզի ՊՎԾ-ն նախարարարությունում ստուգումներ իրականացնի։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ Փրկարար ծառայության տնօրենին աշխատանքից ազատելուց հետո վերջինս բողոք է ներկայացրել, թե նախարարությունում խախտումներ կան։

«Դրա հիման վրա խնդրել եմ, որ ստուգում անեն և պարզեն, եթե խախտում կա, ապա պատժեն»,- ասաց նախարարը և հավելեց, որ 6500 կոլեկտիվում 9 աշխատակից ստորագրել է փաստաթուղթ, ըստ որի՝ նախարարությունում խախտումներ կան։

«Սա ինքնապաշտպանական բնազդ էր, որոովհետև գիտեին, որ կառուցվածաքային փոփոխություններ է լինելու, և ստորագրողների մեծ մասը պետք է կրճատվեին։ Նրանք արդյունավետ չեն աշխատել»,- նշեց նա։

Ֆելիքս Ցոլակյանը պարզաբանեց նաև, թե ինչո՞ւ է աշխատանքից ազատել Փրկարար ծառայության ղեկավարին։ Ըստ նախարարի՝ նա աշխատանքի մեջ թերացել է։

Ամռանը հրդեհների ժամանակ արձակուրդում է եղել և բացակայել է երկրից։

«Բացի դրանից՝ ուրիշ բաներ էլ են եղել, հիմա դրա մասին չեմ կարող ասել»,- շեշտեց նախարարը։

Լրագրողի դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ նաև յուրայիններին է նախարարը տեղավորում աշխատանքի, Ֆելիքս Ցոլակյանն ասաց՝ «ես այդ կառույցում աշխատող հարազատ չունեմ»։

«Ի՞նչ է, հարազատները չե՞ն ցանականում աշխատել, դիմում են՝ հորեղբոր տղա, քեռու տղա, ես որևէ մեկին չեմ ընդունել աշխատանքի, ես ընդունել եմ այն ծանոթներին, որոնց ճանաչել եմ, և որոնց գալուց հետո համակարգում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, այսօր ես նրանց աշխատանքը բարձր եմ գնահատում»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը։

Նախարարը բացառեց, որ նախարարությունում ֆինանսական խախտումներ ի հայտ կգան։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*