Ի՞նչ է խնդրել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՔԾ-ից

Ինչպես հայտնի է,ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի գործով սեպտեմբերի 25-ին մեղադրանք առաջադրեց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի եւ հանցագործությունը պարտակելու համար: Այս քրգործում հիշատակվում են նաեւ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի, Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի ու մի շարք այլ բարաձրաստիճան ոստիկանների անուններ:

ՀՔԾ-ի պաշտոնական հաղորդագրությունից անցել է շուրջ 1 ամիս, եւ նախաքննական մարմինը այս քրեական գործով լռում է: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ նախկինոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ`ճշտելու, թե ինչ փուլում է քրեական գործը, իրեն կանչել են հարցաքննության, թե ոչ:

-Պարո՛ն Սարգսյան, «Մարտի 1»-ի գործով սեպտեմբերի 25-ին Ձեզ մեղադրանք առաջադրվեց, Դուք ասացիք, որ չեք ընդունում մեղադրանքը: Ինչեւէ, անցել է 1 ամիս, ի՞նչ փուլում է քրեական գործը, Ձեզ կանչե՞լ են հարցաքննության, թե՞ոչ:

 

– Մարդկանց վարկաբեկել, հեռուստատեսությամբ ցույց տալ եւ այլն, եւ այլն…Դրանից հետոոչ մի գործ, ոչ մի ինֆորմացիա, այսպիսի իրավիճակ է: Ինձ երբեւէչեն կանչել,չգիտեմ, նպատակն էլ այն էր` հեռուստաշոուն եւ մեկ էլ, որ երկրից չհեռանամ: Ես այս երկրից ո՞ւր եմ փախնում, փախնողները թող մտածեն, ես այս երկրից մի մետր տեղ գնացող չեմ: Հիմա սուսուփուս նստել սպասում եմ, թող կանչեն, տեսնեմ`ինչ են ասում: Ով կեղծիք է արել, թող պատժվի, ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ: Ինչ բարոյական վնաս, որ իրենք ինձ տվեցին այդ ստորոգրությամբ` երկրից չհեռանալու մասին, ինչ վնասներ տվեցին… Ես ինչ գործերով էի, ընդամենը մեկ օր հետո, ոնց որ օրը բռնացրին, կանչեցին ու նսեմացրին. հենց այսօր ստորագրություն տվե՛ք չհեռանալու մասին: Գիտեին, որ առավոտյան տեղ էի գնում:

-Այսինքն` իմացել են, որ երկրից գնում եք, դրա՞ համարեն մեղադրանք առաջադրել ու խափանման միջոց ընտրել:

-1200 հոգանոց հարսանիքի քավոր էի, ոչ ավելիոչ պակաս, փեսացուն աշխարհի չեմպիոն, նորմալ շրջապատի մարդիկ: Խնդրում եմ, ասում եմ` ժողովո՛ւրդ, հարսանիքի քավոր եմ, նայեք, վաղը թռնում եմ,մյուսօրը հարսանիքի քավոր եմ, այդքան մարդ են այնտեղ հավաքվել, ինչի՞ եք ինձ ստորացնում, երեք օր ժամանակ տվեք. դա էլ թույլ չտվեցին: Ես հասկացա`ինչու չթողեցին երեկոյան. որ շոուն տեսա, հասկացա, կասեին, եթե այդքան կարեւոր էր, ինչո՞ւ թողեցիք, որ գնար: Տոմսերը ձեռքս ասում եմ` նայեք, գրություն էլ գրեցի, խնդրում եմ, երեք օրով թույլ տվեք` գնամ հարսանիք, գամ, քավոր եմ վերջապես, ավանդույթներ կան, որ խախտել չի կարելի. իրենք դա էլ թույլ չտվեցին:

-Օրերս «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե ինչպես են այս դեպքը իրավապահները բացահայտել: Մասնավորապես, Հովհաննես Թամամյանի ցուցմունքով է նախաքննական մարմինը դուրս եկել հետքի վրա ուկոնկրետ անձանց մեղադրանք առաջադրել: Եվ, ըստ էության, հաշվի առնելով ՀՔԾ-ին օժանդակելը` Թամամյանին ավելի մեղմ մեղադրանք է առաջադրվել: Ի՞նչ կասեք այս մասին:

-Ես հիմա միտումնավոր ոչ մեկի հետ, հենց իրանց մատնանշած բարձրաստիճան պաշտոնյաների հետ որեւէ կապ չեմ տալիս, նույնիսկ հեռախոսով չեմ խոսում:

-Իսկ իրենք փորձե՞լ են Ձեզ հետ կապ հաստատել:

-Ընդհանարպես ոչ մեկ, նախապես պայմանավորվելու, նախապես խոսելու, նման խնդիր չկա:Եթե կկանչեն, եթե առերեսում կանեն, խնդիր չկա, թող կանչեն, ումհետ կուզեն,թող առերեսեն: Ես այսպես եմ մտածում. ով որ կեղծիք է կատարել, ով որ թուղթ է փոխել, թող ինքը պատասխան տա: Գիտե՞ք ինչ, կարող է ինչ-որ մեկը ասի, ինքը տեղյակ էր` ես այդ թուղթը փոխել եմ 2008 թվականին… Տենց ասելը քիչ է, հասկանո՞ւմ եք, ես որեւէ մեկին այդպիսի ցուցում չէի կարող տալ: Ես եկել եմ մարտի 1-ից երեք ամիս հետո:

-ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Կոստանյանը Ձեզ ցուցում, հանձնարարություն տվե՞լ է եւ, առհասարակ, կարո՞ղ էր տալ: Պաշտոնական հաղորդագրության, մեղադրանքի հիմքում հենց դա է:

– Գեւորգ Կոստանյանը ո՞նց ինձ ցուցում կտար, դա անհնար է, ես էլ այդ մարդը չեմ, որ ինձ ցուցումներ տան,ու ես անեմ կեղծիքներ: Այսքան տարվա մեջ ես հիմա բազմաթիվ անգամ դատվել էի, եթե տենց բաներ թույլ տայի:Ես այն օրը պաշտոնապես հայտարարեցի, որՍերժ Սարգսյանը ինձ երբեւէ տենց ցուցումներ չի տվել, հիմա չի վստահել, որ ինձ այդպիսի ցուցումներ չի տվել: Սերժ Սարգսյանը` երկրի նախագահը, ինձ ցուցումներ չի տվել, ո՞նց կարար Գեւորգ Կոստանյանը ինձ գար ասեր` այս թուղթը փոխի, սա սենց արա, թեկուզ սա է ասել, նա է ասել:

-Նախաքննական մարմինը լռում է, քանի որ, իրավապահ համակարգից մեզ հասած լուրերով, վաղեմության ժամկետի խնդիր կա:

-Վաղեմության ժամկետը ինձ էլ է շատ հետաքրքրում: Ինչի մեջ իրենք ինձ մեղադրում են, ինձ թվում է` 2008 թվականի հունիս, հուլիս, օգոստոս` եկածս առաջին ամիսների թեման է, բայց ես պաշտոնավարել եմ, եւ այսօր իմ հրամանի ազատման օրն է` նոյեմբերի 1-ը: 2011 թվականի նոյմեբերի 1-ին ես ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից: Ինձ թվում է` բերել դրել են վերջինօրերը 2011 թիվ, քանի որ հոդվածներից մեկը վաղեմության ժամկետի 10 տարվա մեջ տեղավորվում է, որ այդ 10 տարով ինչ-որ բան ինձ կպցնեն, ասեն` ժամկետը չի անցել, ինձ թվում է: Կկանչեն` կգնամ կխոսամ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*