«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝  Արայիկ Հարությունյանը ստում է».

«ԿԳՄՍՆ-ն չունի դրամաշնորհային քաղաքականություն, այսինքն՝ դա ոչ թե դրամաշնորհային քաղաքականություն է, այլ հեղափոխությանը մասնակցած այն մարդկանց, որոնց պաշտոն չի հասել, վարձքը վերադարձնելու միտում ունեցող ծրագիր է»,- «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը:

Նրա խոսքով՝ ԿԳՄՍՆ-ից դրամաշնորհներ ստացած հասարակական կազմակերպությունների ղեկավարներն այս կամ այն կերպ առնչվում են «թավշյա հեղափոխությանը».

«Եվ բոլոր նրանք, ովքեր պիտակավորվեցին՝ որպես ազգի թշնամիներ, հակահեղափոխականներ, բոլոր այդ մարդկանց կազմակերպությունները ԿԳՄՍՆ-ի դրամաշնորհային քաղաքականությունից դուրս են մնացել»:

Մանուկ Նիգոյանն ասաց, որ իր կազմակերպությունը մի քանի ծրագիր է ուղարկել ԿԳՄՍՆ, որոնք մերժվել են, միայն մեկն է ընդունվել, այն էլ՝ մոտ 3 մլն դրամի փոխարեն՝ նախարարությունը պատրաստակամություն է հայտնել վճարել 300 հազար դրամ. «Ինձ հարցնում են՝ ինչո՞ւ չվերցրիք գոնե այդ 300 հազար դրամը. Վերցնելով 300 հազար դրամ՝ այն դեպքում, երբ ակնկալում ես 3 մլն, նշանակում է՝ վերահաստատել այդ մարդկանց այն միտումը, որ դու նախատեսել էիր 2.7 մլն դրամը գրպանել, 300 հազարը ծախսել նպատակային, կամ որևէ բան չէիր ծախսելու, և ինչ էլ տալիս են՝ դու գոհ ես»:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այս խնդրի առնչությամբ ասել էր. «Եթե գեղագիտական խորհուրդները որոշում են կայացնում, և այդ խորհուրդներում ընդգրկված են անվանի մասնագետներ, և իրենք ասում են, որ տվյալ գործն արժանի է, որպեսզի պետությունը դրան ուշադրություն դարձնի, թեկուզ 10-ը տոկոսով, այդ գեղագիտական խորհուրդների որոշումներն ի կատար են ածվելու։ Թող բոլորը սա իմանան։ Որոշ մարդիկ, որոնք փորձում են քաղաքական դիվիդենտ շահել, իրենց տուրք մի տվեք, որովհետև նրանք հետադիմության առաջամարտիկներ են»:

Մանուկ Նիգոյանից հետաքրքրվեցինք՝ նախարարի այս հայտարարությունն ինչպե՞ս է գնահատում, ինքը փորձո՞ւմ է քաղաքական դիվիդենտներ շահել, կամ իրեն համարո՞ւմ է «հետադիմության առաջամարտիկ»:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ստում է: Մասնագետներից կազմված հանձաժողովը չի որոշում տրվող դրամաշնորհների չափերը, այլ որոշում է, թե որ կազմակերպության որ հայտն է հավանության արժանանում, և, թե ինչ տոկոսով պետք է ֆինանսավորեն, ինչքան գումար պետք է տան, այդ ամենը չի որոշում հանձնաժողովը: Դրա պատճառով հանձնաժողովն ու նախարարության վարչական մասի աշխատակիցները մի քանի անգամ ընդհարում են ունեցել, այդ թվում՝ մեր 3 միլիոնի պատմության ժամանակ»,- պարզաբանեց նա

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*